Ինչու՞ Խաչատուր Քոքոբելյանը չի քվեարկել

Ինչու՞ Խաչատուր Քոքոբելյանը չի քվեարկել

104 կողմ, 10 դեմ և 3 ձեռնպահ ձայների համամասնությամբ այսօր խորհրդարանում ընդունվեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Ազգային ժողովում ներկա գտնվող 4 պատգամավոր էլ ոչ դեմ են քվեարկել, ոչ կողմ, ոչ էլ ձեռնպահ, նրանք ուղղակի չեն քվեարկել: Այդ պատգամավորներն են Վարդան Այվազյանը, Լևոն Մարտիրոսյանը, Վահան Կարապետյանը և Խաչատուր Քոքոբելյանը:



Վերջինս մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենք հնարավորություն չեն ունեցել փոփոխված նախագիծն ուսումնասիրելու, քանի որ նախագիծը ներկայացրել են քվեարկությունից ընդամենը  մեկ ժամ առաջ: Խաչատուր Քոքոբելյանն առաջարկել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին քվեարկությունը տեղափոխելու վաղը, սակայն Գալուստ Սահակյանը չի ընդունել առաջարկը:



Խաչատուր Քոքոբելյանի հետ ամբողջական հարցազրույցը՝ «Հրապարակի» վաղվա համարում: