Հրապարակվել է Թուրքիայի օդային տարածք ռուսաստանյան ինքնաթիռի ներխուժման պատճառը

Հրապարակվել է Թուրքիայի օդային տարածք ռուսաստանյան ինքնաթիռի ներխուժման պատճառը

Թուրքական «Hürriyet Daily News»ը՝ հղում անելով երկրի ռազմական աղբյուրներին, հայտարարել է, որ ռուսաստանյան կործանիչը ներխուժել է Թուրքիայի օդային տարածք՝ նավիգացիոն համակարգի խափանման պատճառով: Այդ մասին հաղորդում է «lenta.ru»-ն:



Թուրք զինվորականների հավաստմամբ, ռուսաստանյան Су-30-ը գտնվել է Սիրիայի հետ սահմանակից հարավային Խատայ գավառի Յայլադաղի քաղաքի շրջանում մոտ երկու րոպե, ինչից հետո վերադարձել է արաբական երկիր:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի խոսքերով, Անկարայի գործողությունները միանման կլինեն բոլորի նրանց համար, ովքեր կխախտեն երկրի օդային տարածքը՝ երկրի զինված ուժերը դրա առնչությամբ հստակ հրահանգներ ունեն: