Պեսկովը հրապարակել է Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողությունների մոտիվացումը

Պեսկովը հրապարակել է Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողությունների մոտիվացումը

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողություններն ուղղված են այդ երկրում իրավիճակի քաղաքական կարգավորման ձեռքբերմանը: Այդ մասին հաղորդում է «gazeta.ru»-ն:



«Քաղաքական կարգավորումը Ռուսաստանի բոլոր գործողությունների վերջնական նպատակն է»,- հայտարարել է Պեսկովը: Ավելի վաղ նա բացատրել է, որ Սիրիայում Ռուսաստանի ավիահարվածների թիրախն ահաբեկչական և ծայրահեղական խմբավորումներն են, որոնք շատ են այդ երկրում:



Մինչ այդ էլ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիայում Ռուսաստանի ռազմաօդային ուժերի թիրախը «Ջեբհաթ ան-Նուսրա», «Իսլամական պետություն» և այլ ահաբեկչական խմբավորումներն են։