«Ինադ արեց էլերին, քամակը տվեց գելերին»

«Ինադ արեց էլերին, քամակը տվեց գելերին»

Երբեմն լռությունը հազար անգամ լավ է, քան խոսելը:



Լյուդմիլա Սարգսյանի դեպքը հենց այդ մասին է խոսում:



Սահմանադրական բարեփոխումներին կողմ ես քվեարկել, կերած- խմածդ հալալ, ի՞նչ ես արդարանում՝ իբր ինադ ես արել ՀԱԿ-ին.



«… քանի որ իմ հանդիպման վերաբերյալ արձագանքն այդ կարգի էր, ապա ես որոշեցի, որ կարող եմ անել այն, ինչ ճիշտ եմ համարում։ Թող փորձեին նորմալ ընդունել հանդիպումը, ես էլ կմտածեի՝ կողմ քվեարկել, թե ոչ։ Բայց եթե այդպես է, ուրեմն ես խնդիր չունեմ»:



Ու սա քաղաքական գործչի խոսք է:



Այստեղ քաղաքականությունն այլևս գործ չունի, ժողովրդական իմաստությունն է բնորոշում տվյալ անձի գործելակերպը.



«Ինադ արեց էլերին, քամակը տվեց գելերին»:



Հասմիկ Բաբաջանյան