Էրդողանը «լավ բարեկամ» Ռուսաստանին զգուշացրել է հնարավոր բարդացումների ու դրանց հետևանքների մասին

Էրդողանը «լավ բարեկամ» Ռուսաստանին զգուշացրել է հնարավոր բարդացումների ու դրանց հետևանքների մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Էրդողանը Ռուսաստանին զգուշացել է, որ Սիրիայի շուրջ իրավիճակի պատճառով հնարավոր է խաթարվեն Թուրքիայի և ՌԴ-ի բարեկամական հարաբերությունները: Այդ մասին տեղեկացնում է «lenta.ru»-ն։

«Բոլորին են հայտնի մեր լավ հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այդ հարաբերությունները պատմական խոր արմատներ ու բարի ավանդույթներ ունեն: Սակայն եթե Ռուսաստանը կորցնի այնպիսի բարեկամի, ինչպիսին Թուրքիան է, որի հետ համագործակցում է տարբեր ոլորտներում, շատ բան կկորցնի, և Մոսկվան պետք է իմանա դա», - հայտարարել է Էրդողանը։

Էրդողանի այս հայտարարությունն արվել է ռուսական ինքնաթիռների կողմից Թուրքիայի օդային տարածքի խախտումների ֆոնին: