Պենտագոնի շեֆը Ռուսաստանի հետ նոր խորհրդակցությունների կարիք է զգում

Պենտագոնի շեֆը Ռուսաստանի հետ նոր խորհրդակցությունների կարիք է զգում

ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը, Իսպանիայում աշխատանքային այցով գտնվելու ընթացքում արտահայտվել է Սիրիայի օդում հնարավոր հակամարտությունների կանխման հարցերով ամերիկա-ռուսաստանյան խորհրդակցությունների երկրորդ փուլի շուտափույթ անցկացման վերաբերյալ: Այդ մասին հաղորդում է ТАСС-ը:
Ըստ Քարթերի, նման խորհրդակցությունների սկիզբը առաջարկվել է Ռուսաստանի կողմից և հավելել, թե «ամերիկյան կողմը ռուսներից արձագանք է սպասում և հույսեր է կապում նրանց հետ»:
«Զուտ մասնագիտական առումով անհրաժեշտ է գործն ավարտին հասցնել նրանց կողմից ներկայացված պլանով:Նրանք դեռևս դա չեն արել, և դա կարող է նրանց կողմից ռազմավարական անհամաայնեցվածության նախանշան դառնալ», - հավելել է Քարթերը: