Ռոբերտ Քոչարյանի մամլո խոսնակը կարևոր գաղտնիք է հրապարակել

Ռոբերտ Քոչարյանի մամլո խոսնակը  կարևոր գաղտնիք է հրապարակել

Երբեմն փորձառու մամլո խոսնակն էլ կարող է վրիպել: Ռոբերտ Քոչարյանի մամլո խոսնակը կարևոր գաղտնիք է հրապարակել: Գաղտնիք այն առումով, թե ինչ կարևորություն ունեն սահմանադրական փոփոխությունները Երկրորդ նախագահի համար: Տեսեք թե ինչ է ասում կամ հաստատում. 



«Ռոբերտ Քոչարյանը դեմ է սահմանադրական փոփոխություններին, քանի որ իր ղեկավարը նպատակ ուներ 2018թ. առաջադրվել և ընտրվել նախագահ՝ զբաղեցնելով պետության ղեկավարի պաշտոնը»: /1in.am/



Ա՜յ սա է սառը իրականությունը:



Թե չէ մեկ կուսակցության գերակայություն, «հովանավորչական կառավարում, անխուսափելի ու հարատև չարիք, լճացման աղբյուր, արատավոր համակարգի վերարտադրման գործիք», իսկ վերջում.



«Ես այդպիսի ապագա իմ երկրին չեմ ցանկանում, դրա համար էլ միանշանակ դեմ եմ արտահայտվում այս փոփոխություններին: Կատարվում է մի մեծ սխալ, որի հետևանքները ծայրահեղ վտանգավոր են Հայաստանի ապագայի համար»:



Ավելի ազնի՞վ չէր լինեի, ասել՝ կատարվում է մի քայլ, որը խփում Քոչարյանի նախագահ դառնալու լիազորությունների սահմանափակմանը:



ՀԳ երկի՜ր… ժողովու՜րդ…



Հասմիկ Բաբաջանյան