Վրաերթի են ենթարկել Վահան Մարտիրոսյանի մորը (լրացված)

Վրաերթի են ենթարկել Վահան Մարտիրոսյանի մորը (լրացված)

Երեւանում վրաերթի են ենթարկել Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանի մորը՝ Ջուլիետա Վիրաբյանին:



Hraparak.am-ը ոստիկանությունից տեղեկացավ, որ հոկտեմբերի 7-ին, ժամը 08.50-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սասուցի Դավթի և Սուվորովի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 68-ամյա կնոջ, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:



Տեղեկացնենք, որ Ջուլիետա Վիրաբյանը տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոնի օրթոպեդիայի բաժանմունք, նրա վիճակն այս պահին բավարար են գնահատում: Ջուլիետա Վիրաբյանի բժիշկը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ կինն ազդոսկրի կոտրվածք ունի և շուտով կվիրահատեն: «Իր մոտ շաքարային դիաբետ կա հիմա, հետզոտություններ է անցնում, կարգավորվեն՝ թվերը կվիրահատենք».- նշեց բժիշկը: