Բալթիկ ծովում մեկնարկել են ՆԱՏՕ-ի «Northern Coasts» ամենամյա զորավարժությունները

Բալթիկ ծովում մեկնարկել են ՆԱՏՕ-ի «Northern Coasts» ամենամյա զորավարժությունները

Բալթիկ ծովում սկսվել են ՆԱՏՕ-ի («Հյուսիսային ափեր») զորավարժությունները: Այս մասին հաղորդում է «Korrespondent.net»-ը:



Զորավարժությունները կանցկացվեն գերմանացի զինվորականների ղեկավարության ներքո։ Ընդհանուր առմամբ վարժանքներին մասնակցում են 37 նավ, 5 ուղղաթիռ և 16 երկրներից 3300 զինվորական։ Զինվորականները հմտություններ կզարգացնեն ծովային փոխադրումների պաշտպանության, ահաբեկչության և ծովահենության դեմ պայքարի, էմբարգոյի պահպանումն ապահովելու և մարդասիրական օգնության ցուցաբերման ոլորտներում։



Զորավարժություններ կտևեն մինչև նոյեմբերի 15-ը:



«Northern Coasts» զորավարժությունները՝ սկսած 2007 թ. ամեն տարի անցկացվում են Բալթյան տարածաշրջանում։