Քլինթոնը հիմա էլ «քլնգում» է ԱՄՆ առևտրա-տնտեսական քաղաքականությունը

Քլինթոնը հիմա էլ «քլնգում» է ԱՄՆ առևտրա-տնտեսական քաղաքականությունը

ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հանդես է եկել Միացյալ Նահանգների և Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի 11 երկրների միջև Տրանսխաղաղօվկիանոսյան առևտրային գործընկերության մաին համաձայնագրի դեմ: Այդ մասին հաղորդում է «lenta.ru»-ն:



«Այսօրվա դրությամբ ես հավանություն չեմ տալիս այն ամենին, ինչ իմացա այհամաձայնագրի մասին: Այդ համաձայնագիրը չի արտացոլում արժույթների կուրսերի կանխամտածված նվազման հարցը, որը կարող էր հանգեցնել այդ առևտրում ԱՄՆ համար շահեկան վիճակի», - ասել է Քլինթոնը իր նախընտրական հարցազրույցում:



Դրանից բացի, ԱՄՆ նախկին առաջին տիկինն ու նախկին պետքարտուղարը չի բացառել, որ այդ համաձայնագիրը կարող է հանգեցնել աշխատատեղերի կրճատման և բացասաբար կազդի սպառողների վրա: