ՆԱՏՕ-ի խորհրդարանական ասամբլեան Ուկրաինայի վերաբերյալ քաղաքական բանաձև է ընդունել

ՆԱՏՕ-ի խորհրդարանական ասամբլեան Ուկրաինայի վերաբերյալ քաղաքական բանաձև է ընդունել

ՆԱՏՕ-ի խորհրդարանական ասամբլեան հաստատել է «Ուկրաինայի հետ համերաշխության» մասին թիվ 422 բանաձևը: Այդ մասին հաղորդում է «lenta.ru»-ն՝ հղում անելով Ուկրաինայի ԱԳՆ մամուլի հաղորդագրությանը:



«ՆԱՏՕ-ի խորհրդարանական ասամբլեան նորից հայտարարել է Ուկրաինայի ժողովրդին ու կառավարությանը իր աջակցության մասին, որն ուղղված կլինի երկրի անկախության ամրապնդմանը տարածքային ամբողջականության պահպանմանը, ինչպես նաև եվրոպական ու եվրաատլանտյան ինտեգրացման ձգտմանը նպաստելուն: Աասմբլեան վճռականորեն դատապարտում է Ղրիմի անօրինական բռնազավթումը, ՌԴ ռազմական ագրեսիան արևելյան Ուկրաինայում, ինչպես նաև օդաչու Նադեժդա Սավչենկոյի, ռեժիսոր Օլեգ Սենցովի և մի շարք այլ ուկրաինացի քաղաքացիների ձերբակալությունները», – ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:



Փաստաթղթում պարունակվում է խորհրդարանականների կոչ ՆԱՏՕ-ի անդամ երկրներին՝ սատարել Կիևի իշխանություններին և խստացնել դիվանագիտական, քաղաքական և տնտեսական ճնշումը Մոսկվայի վրա՝ մինչև մինսկյան համաձայնագրերի վերջնական կատարումը: