Վլադիմիր Գասպարյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄԷ-ի դեսպանին

Վլադիմիր Գասպարյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄԷ-ի դեսպանին

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Մուբարաք Աբդալլա ալ Կասիմիին:



ՀՀ ոստիկանության հաղորդագրության մեջ ասվում է. «Ողջունելով հյուրին՝ Վլադիմիր Գասպարյանը գոհունակություն հայտնեց երկու երկրների իրավապահ կառույցների փոխգործակցության կապակցությամբ և հույս հայտնեց, որ համագործակցությունն առաջիկայում ավելի կխորանա, քանի որ երկուստեք շահագրգռվածություն կա բարձրացնելու հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը:



Դեսպան ալ Կասիմին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին փոխանցեց ԱՄԷ-ի փոխվարչապետ-ՆԳ նախարար Սեյֆ բին Զայիդ Ալ Նահյանի՝ անվտանգության ապահովման ուղղությամբ համագործակցությունը խորացնելու առաջարկով ուղերձն ու Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի հրավերը:



Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ Վլադիմիր Գասպարյանը կրկին ընդգծեց, որ հանցավորությունն ազգություն չունի և պայքարը պետք է իրականացվի համատեղ ուժերով, ուստի անհրաժեշտ է ճշգրտել հանրային անվտանգության ապահովման ուղղությամբ համատեղ աշխատանքի ոլորտները, իրակացնել անհրաժեշտ փորձի փոխանակում, գտնել գործակցության այն դաշտերը, որտեղ կարելի է հասնել առավելագույն արդյունքների:



Հանդիպման ընթացքւմ քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս»: