Մարին Լե Պենը Եվրոպային խորհուրդ է տալիս «Իսլամական պետությանը» հաղթելու համար միավորվել Ասադի հետ

Մարին Լե Պենը Եվրոպային խորհուրդ է տալիս «Իսլամական պետությանը» հաղթելու համար միավորվել Ասադի հետ

Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ, իր ծայրահեղ աջ ազգայնական դիրքորոշմամբ աչքի ընկնող Մարին Լե Պենը այն միտքն է հայտնել, թե «Իսլամական պետության» դեմ պայքարում Արևմուտքին այլ բան չի մնում, քան միավորել ջանքերը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: Այդ մասին հաղորդում է TASS-ը:



Ըստ ֆրանսիացի քաղաքական գործչի, սա իսլամական տարածաշրջանում հաղթանակ տանելու միակ ճանապարհն է: 



«Անհրաժեշտ է այնպիսի քաղաքականություն վարել,որը համադրելի լինի իրականության հետ, իսկ իրականությունը շատ պարզ է՝ այժմ Բաշար Ասադը ղեկավարում է Սիրիան, ղեկավարում է բանակը: Այդ իսկ պատճառով «Իսլամական պետության» դեմ պայքարում չկա այլ ձև, քան Ասադի հետ միավորվելը», - ասել է Պենը: