Դատական գործերը Իտալիայի վարչապետերից անպակաս են. Մատեո Ռենցին մոտ օրերս ցուցմունքներ կտա

Դատական գործերը Իտալիայի վարչապետերից անպակաս են. Մատեո Ռենցին մոտ օրերս ցուցմունքներ կտա

Ֆլորենցիայի դատարանը հետաքննություն է սկսել Իտալիայի ներկայի վարչապեետ Մատեո Ռենցիի նկատմամբ, ով կասկածվում է 2009 - 2014 թթ. այդ քաղաքի ղեկավարի պաշտոնում պետական միջոցների մսխումների մեջ: Նշվում է, որ քաղաքապետի պաշտոնում Ռենցին ռեստորաններում վճարում էր բյուջեի փողերով: Այդ մասին հաղորդում է «lenta.ru»-ն:



Իտալական «Il Fatto Quotidiano» պարբերականի տեղեկություններով, նա ծախսել է մոտ 600 հազար եվրո: 2014 թ. Իտալիայի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Ռենցին հետաքննության ավարտից հետո կկանչվի դատարան ցուցմունքներ տալու: