Ինչե՜ր չեն անի պաշտոնյաները՝ Սերժ Սարգսյանի աչքին լավ երևալու համար…

Ինչե՜ր չեն անի պաշտոնյաները՝ Սերժ Սարգսյանի աչքին լավ երևալու համար…

Սերժ Սարգսյանի աչքին լավ երևալու համար ինչ կարգի երդումներ ասես չեն տա մեր պաշտոնյաները: Բայց ամենաանվնաս երդումը աշխատավարձից հրաժարվելն է: Ահա նման մի երդում էլ տվեց Սամվել Բալասանյանը.



«Երդվում եմ՝ որպես Գյումրու քաղաքապետ աշխատավարձ չեմ ստանալու այնքան ժամանակ, քանի դեռ կա տնակում բնակվող թեկուզ մեկ գյումրեցի: Եվ թող Աստված օգնի մեզ դժվարին այս գործում» /«Ցայգ» հեռուստաընկերություն/:



Հիմա որ Սերժ Սարգսյանը Սամվելի ականջից քաշի ու ասի՝



Սամվել, բա որ աշխատավարձ չես ուզում ստանալ, ինչո՞վ ես ապրելու…



ՀԳ Աշխատավարձը մեր պաշտոնյաների համար ավելորդ մի բան է: Կարելի է խնայողություն անել ու բոլորինը կտրել: Դա իր երդումով հաստատեց Սամվել Բալասանյանը:



Հասմիկ Բաբաջանյան