Մուսուլմանական աշխարհի զբոսաշրջիկները Իտալիայի քաղաքներից նախընտրում են Միլանը

Մուսուլմանական աշխարհի զբոսաշրջիկները Իտալիայի քաղաքներից նախընտրում են Միլանը

«Master Card»-ի և «Crescent Rating»-ի ներկայացրած տվյալների համաձայն, Իտալիայում մուսուլման զբոսաշրջիկների շոփինգի համար ամենանախընտրելի վայրը Միլանն է: Այդ մասին հաղորդում է «euromag.ru»-ն:



Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2014 թ. ընթացքում մուսուլմանները միլանյան խանութներում ծախսել են 36 մլրդ դոլար,իսկ ռեստորաններում՝ 26 մլրդ դոլար: Հատկապես նախընտրելի է Միլանը Քուվեյթի, Արաբական Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի, Քատարի և Բահրեյնի բնակիչների շրջանում: Սովորաբար այս երկրներից զբոսաշրջիկները ժամանում են Միլան 20 հոգանոց խմբերով, երբեմն նրանց ուղեկցում է հատուկ խոհարարը:



Փողը մուսուլմանները նախընտրում են հիմնականում ծախսել զարդեղենի և հագուստի վրա: Երբեմն բութիկները նոր հավաքածուներն ուղիղ հյուրանոց են բերում:
Մուսուլման զբոսաշրջիկների գլխավոր երթուղին Միլանի «ոսկե քառանկյունն» է, որն իրենից ներկայացնում է լյուքս դասի ապրանքներ վաճառող խանութներով մի քանի հանրահայտ փողոցները: Այստեղ,մասնավորապես, կարելի է գնել կոշիկ կոկորդիլոսի կաշվից:



Մուսուլմանները սիրումեն անհատական մոտեցում,այդ իսկ պատճառով նրանց համար գործում է Մոնտե Նապոլեոնե փողոցի 23 հասցեում գտնվող հատուկ դահլիճ, որտեղ կարելի է մնալ անգամ այն փակվելուց հետո:
«Եթե սաուդյան արքայադստերը պետք լինի կարմիր գույնի շրջազգեստ, ապա մեր աշխատակազմը նրան կբերի այդ երանգ ի բոլոր շորերը», - պատմում է Մոնտե Նապոլեոնեի վրա գտնվող բութիկներից մեկի տերը: