Բելառուսում այնքան էլ հարթ չեն անցել ընտրությունները

Բելառուսում այնքան էլ հարթ չեն անցել ընտրությունները

Բելառուս ընդդիմադիր ակտիվիտուհի Տատյանա Կորոտկևիչը, ով իր թեկնածությունն առաջադրել էր հոկտեմբերի 11-ին երկրում կայացած նախագահական ընտրություններին, ԿԸՀ բողոք է ներկայացրել: Այդ մասին հաղորդում է «gazeta.ru»-ն:



«Մենք պահանջում ենք անցածընտրությունները ճանաչել չկայացած՝ օրենսդրության բազմաթիվ խախտումների պատճառով: Բողոքում ներկայացված են տարբեր կառույցները ներկայացնող դիտորդների գրանցած օրենսդրական խախտումները», - հայտարարել է Կորոտկևիչի ներկայացուցիչ Իգոր Լյալկովը:



Կորոտկևիչի կողմնակիցները դիտողություններ ունեն քարոզչության ընթացքի, ընտրատեղամասերի կազմավորման, մասնակցության, ինչպես նաև բյուլետենների հաշվարկման համակարգի տվյալների վերաբերյալ: