Կառավարությունը ԿԸՀ-ին 1,5 մլրդ դրամ տվեց սահմանադրական հանրաքվեի անցկացման համար

Կառավարությունը ԿԸՀ-ին 1,5 մլրդ դրամ տվեց սահմանադրական հանրաքվեի անցկացման համար

Կառավարություն այսօրվա նիստում սահմանադրական փոփոխությունների անցկացման համար գումար է հատկացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին եւ ոստիկանությանը: Hraparak.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Կառավարությունն այսօր1,576,209.5 հազար դրամ է հատկացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հանրաքվեի անցկացման ծախսերի համար, իսկ ոստիկանությանը տրամադրել է 210մլն 550. 000 դրամ: Հիշեցնենք, որ հանրաքվեն տեղի է ունենալու ս․թ․ դեկտեմբերի 6-ին։