Մոսկվայում հակապատերազմական ցույց է ընթանում

Մոսկվայում հակապատերազմական ցույց է ընթանում

Ռուսաստանի մայրաքաղաքում մեկնարկել է հակապատերազմական բողոքի ցույց: Ցուցարարները հանդես են գալիս Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողությունների դեմ:

«Ազատության» ռուսալեզու ծառայությունը հայտնում է, որ «Սոլիդարնոստ» շարժման կազմակերպած հանրահավաքը, որ կրում է «Ոչ պատերազմին» խորագիրը, համաձայնեցված է քաղաքային իշխանությունների հետ:

Սուվորովի հրապարակի տարածքում, որտեղ անց է կացվում ակցիան, ուժեղացված անվտանգություն է սահմանված: