Աշխատանքից հեռացվել է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարը

Աշխատանքից հեռացվել է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարը

Interfax-ի փոխանցմամբ` աշխատանքից հեռացվել է Ադրբեջանի ազգային անվտանգության հարցերով նախարար Էլդար Մահմուդովը:

Ադրբեջանական Haqqin.az-ը մանրամասնում է, որ համապատասխան տեղեկություն է հրապարակված Ադրբեջանի նախագահ Ալիևի պաշտոնական կայքում: Ըստ այդմ` Ալիևը ստորագրել է Մահմուդովի հեռացման հրամանը:

Այլ մանրամասներ չեն նշվում, բացի նրանից, որ այդ ազատումը իրականացված է Ադրբեջանի Սահմանադրության 109-րդ հոդվածի 5-րդ կետով առաջնորդվելով, այն է` այդ երկրի նախագահի ունեցած լիազորությունների շրջանակում: