Թուրքիան սպառնում է խփել բոլոր սահմանախախտ ինքնաթիռները

Թուրքիան սպառնում է խփել բոլոր սահմանախախտ ինքնաթիռները

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն խոստացել է, որ Թուրքիայի իշխանությունները առանց տատանվելու կոչնչացնեն երկրի սահմանը խախտած բոլոր ինքնաթիռները, տեղեկացնում է Reuters:



«Երեկ մենք անօդաչու սարք ենք ոչնչացրել: Եթե դա լիներ ինքնաթիռ, մենք կվարվեինք նույն կերպ: Մեր կանոնները հայտնի են: Ով էլ որ խախտի Թուրքիայի սահմանները, մենք նրան արժանի պատասխան կտանք»,- ասել է Դավութօղլուն:



Խոսքը թուրք-սիրիական սահմանի մոտ Թուրքիայի ՌՕՈւ կողմից հոկտեմբերի 16-ին խոցված անօդաչու սարքի մասին է: Ո՞ր երկրին է պատկանում վայր գցված թռչող օբյեկտն, առայժմ պարզ չէ: Վաշինգտոնում հայտարարել են, որ դա ռուսական ապարատ է, իսկ Մոսկվան հերքում է, պնդելով, որ Սիրիայի տարածքում գտնվող իր բոլոր ինքնաթիռներն ու անօդաչու սարքերը տեղում են: Չի բացառվում, որ թուրք օդաչուները, ծրագրված կամ պատահաբար, հենց թուրքական սարք են ոչնչացրել: