Ես լոպպազ-լոպպազ թվեր չեմ ասում

Ես լոպպազ-լոպպազ թվեր չեմ ասում

Հանրապետական ընտրակեղծարարները, նրանք, ովքեր բոլոր ընտրություններին եղել են իշխանության հույսն ու հավատը եւ «խփել» են այնքան, որքան պահանջվել է, սահմանադրական հանրաքվեի «այո»-ի քարոզարշավի ժամանակ նույնպես ձեռքները ծալած չեն նստել: Հանրաքվեի կենտրոնական շտաբում սկսված եռուզեռը թեպետ հանձնարարականների տեսքով ՀՀԿ-ական ընտրագող պատգամավորներին չի հասել, բայց նրանցից շատերն ինքնակամ գործի են անցել: Այս անգամ իրավիճակն ավելի քան բարդ է, նոր սահմանադրությամբ ավելի բարձրորակ օրենսդիր մարմին ձեւավորելու պահանջը դժվարանցանելի է դարձրել մականունավորների մուտքն ապագա խորհրդարան, հետեւաբար, հանրաքվեի ժամանակ նրանց կատարած աշխատանքն ու խփած տոկոսները կուղենշեն, թե ովքեր են արժանիորեն նվաճելու հաջորդ ժամկետի մանդատը: Թերեւս սա է պատճառը, որ չնայած հանրաքվեի կենտրոնական շտաբը դեռ հանձնարարականներ չի իջեցրել նրանց՝ առաջին նիստն այսօր է հրավիրված, բայց ՀՀԿ-ականներից ոմանք մեզ հավաստիացրին, որ իրենք պարապ չեն նստել: Տեղեկություններ կան նաեւ, որ նրանք ինքնաբուխ տրվել են իրենց ընտրատարածքներում կենտրոնացած քրեական ռեզերվին, գիշերային հավաքներ են իրականացնում, «տրենիրովկաներ» անում՝ պատրաստվելով դեկտեմբերի 6-ի հանրաքվեին:



ՀՀԿ-ի ամենաքֆուրչի պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, որը երեսատեղ չի թողել հաջորդ խորհրդարանում հայտնվելու համար, երեկ անճանաչելիորեն քաղաքակրթվել էր եւ առանց «լիրիկական» զեղումների զրուցում էր մեզ հետ ու մեծ ջանքերի գործադրումով փորձում էր առանց բռնկվելու ներկայացնել, թե ինչ է պատրաստ անել հանրաքվեն «պատվով» անցկացնելու համար. «Ախր ո՞նց ասեմ, որ ճիշտ լինի…



Հիմա աշխատանքներ գնում են, բայց երբ կհավաքվենք կենտրոնական շտաբում, ու կասեն, թե ինչ են մեզնից ուզում, էդ վախտ կասեմ կոնկրետ, թե ինչ եմ անում»: Արմավիրի մարզի պատգամավոր Առաքել Մովսիսյանից փորձեցինք ճշտել՝ այսինքն, ինքնակա՞մ է լծվել քարոզչության գործին։ «Ինչ վերաբերում է կենտրոնական շտաբին, ես պիտի ասեմ, որ ես չեմ սպասում, որ իրանք ինչ-որ բան ասեն, ես միշտ արել եմ, անում եմ ու չեմ էլ դադարացրել, ընդհանրապես ընձի… ախր ո՞նց բացատրեմ, որ ճիշտ լինի… Ես չեմ նայում՝ ընտրություն կա, չկա, երբ ա, երբ չի, ես իմ ժողովրդին երբ պետք ա, օգնում եմ, չեմ նայում՝ ընտրություններ են, թե չէ, իմ ինքնասիրությունը թույլ չի տա, որ ես ընտրությունից ընտրություն զբաղվեմ իմ ժողովրդով»: Մովսիսյանին հարցրինք. իր հաշվարկներով, քանի՞ տոկոս «այո» կապահովի։ «Նման պլան չկա, նման խոսակցություն չկա, երբեւիցե չի եղել, ամեն մարդ իրա չափով աշխատում ա, ֆսյո, ինձ թվում ա՝ վերջում ա երեւում: Իսկ ես էլ լոպպազ-լոպպազ թվեր չեմ ասում, կապրենք՝ կտեսնենք: Ես էսքան տարի աշխատել եմ, ինձ թվում ա՝ իրա ցուցանիշը միշտ էլ տվել ա մեր կուսակցության եւ մեր ժողովրդի օգտին, բայց եկեք գլուխ չգովանք»: Նկատեցինք, որ ժողովուրդն անտարբեր է սահմանադրության եւ դրա փոփոխությունների հանդեպ, ու հարկավոր է ոչ թե քարոզչությամբ զբաղվել, այլ բարեգործություններով։ Օրինակ՝ ինչպե՞ս եք Ձեր ընտրողներին համոզելու։ «Ընդհանրապես, ընտրությունները բարդ բան են, միշտ էլ դժգոհություն եղել է, կա, հիմա կա նաեւ սահմանադրության վերաբերյալ, դրա ժամանակն էլ կգա, դրա բանն էլ կհասկացվի, կապրենք՝ կտեսնենք»:



Էջմիածինցի պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդի Հրանտ Գրիգորյանն ինքնաբուխ քարոզչության չի լծվել. «Ի՞նչ սկսեմ, կուսակցությունը երբ որ սկսի, մենք էլ կիմանանք ինչ ենք անում»:



Գրիգորյանը հորդորում է խուճապի չմատնվել, ամեն ինչ էլ ՀՀԿ-ն կհասցնի: Պատգամավորը չկարողացավ ասել, թե ինչ ցուցանիշ կգրանցվի իր ընտրատարածքում:
Աշոտ Աղաբաբյանից թեպետ հարազատ ՀՀԿ-ն երես է թեքել, որի պատճառով Գալուստ Սահակյանի աներձագն ստիպված եղավ սնանկացման եզրին հայտնվել, բայց շարունակում է հավատարիմ մնալ իր թիմին։ «Ոչ մի հանձնարարություն չկա, ինչի՞ հանձնարարություն տան, ես ինչ պետք է՝ անում եմ»,- պարծեցավ ՀՀԿ-ականը:



Աղաղաբյանն անկեղծացավ՝ շուտվանից են քարոզարշավ սկսել. «Ի՞նչ անեմ, գամ միտինգնե՞ր անեմ, որ տեսնեն գործ եմ անում: Իմ ընտրատարածքում իմ գրասենյակն աշխատում է»: Աղաբաբյանը եզրափակեց. «Ես հավատարիմ եմ իմ կուսակցությանն ու ամեն ինչ