Ըստ ՄԱԿ-ի, Ուկրաինայի իշխանությունների կողմից նկատվում է մեղքերի թողության միտում

Ըստ ՄԱԿ-ի, Ուկրաինայի իշխանությունների կողմից նկատվում է մեղքերի թողության միտում


ՄԱԿ գլավոր քարտուղարի՝ մարդու իրավունքների հարցերով օգնական Իվան Շիմոնովիչը՝ Ժնևում մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ Խորհրդի առջև իր զեկույցում հայտնել է, որ Կիևը պատրաստ է խոստովանել, որ երկրում մարդու իրավունքների, ինչպես նաև միջազգային հումանիտար իրավունքի ոլորտում խախտումների մի մասը իրականացվել են ուկրաինական զինվորականների և կամավորական գումարտակների կողմից: Այդ մասին հաղորդում է «gazeta.ru»-ն:



«Կառավարությունում զրուցակիցները իրենց մեծամասնությամբ ողջունել են այս նոր մոտեցումը և արտահայտել են պատրաստակամություն՝ ընդունելու որ երկրում մարդու իրավունքների, ինչպես նաև միջազգային հումանիտար իրավունքի ոլորտում խախտումների մի մասը իրականացվել են ուկրաինական զինվորականների և կամավորական գումարտակների կողմից», - ասել է Շիմանովիչը: