«Այո-ի սաստավին» նայելով, Ոչ ես ուզում ասել…

«Այո-ի սաստավին» նայելով,  Ոչ ես ուզում ասել…

Այո-ի շտաբի պետ` Հովիկ Աբրահամյան՝ վեց տեղակալներով:



Նրանք են՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ով նաեւ շտաբի քարոզչության պատասխանատուն է, ՏԿԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լեւոն Յոլյանը, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը, ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը:



Էս երկրի տերերը, երկրի գլխավոր ուժերը ինչու՞ են մի տեղ հավաքվել ու ի՞նչ են ուզում:



Ուզում են երկիրը փոխե՞ն…



Ժողովրդին հարցրեք, ժողովրդի՜ն… «Էս սաստավը» որ չլինի, երկիրը դրախտավայր կլինի, ամենամեծ բարեփոխումը դա կլինի…



«Այո-ի սաստավին» նայելով, Ոչ ես ուզում ասել՝ անկախ, թե Սահմանադրության մեջ ինչը կփոխվի ու ոնց կփոխվի: 



Հասմիկ Բաբաջանյան