«Ի՞նչը կհաղթի կյանքում հերոսին, թե չլինեն կինն ու գինին»

«Ի՞նչը կհաղթի կյանքում հերոսին, թե չլինեն կինն ու գինին»

ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանը, խոստովանենք, որ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի «ատամի բանը չի»:



Բայց չմոռանանք, որ աշխարհում կնոջ ինտրիգների դեմ անզոր է նույնիսկ անենաուժեղ տղամարդը:



Կարծում եմ, օրիորդին այդ պաշտոնում երաշխավորողը ինքն էլ հենց նկատի է ունեցել Արփինեի «ինտրիգայնությունը»:



Մեր պաշտոնյաները դեռևս անուն չունեցող մի զգայարանով զգում են մարդու մեջ այդ հատկությունը և փորձում օգտագործել ի շահ իրենց:



Չնայած մամուլը փորձում է հարցի ուղղությունը շեղել՝



«Արփինե Հովհաննիսյանը ցանկանում է ամեն գնով ու հնարավորինս շուտ ձերբազատվել Օսիկյանից և ՔԿՎ պետի պաշտոնում տեղավորել իր մարդուն», բայց դրան անգամ գրողները չեն հավատում:



Ո՞վ է Արփինե Հովհաննիսյանը, որ կարողանա «ատամով կոտրել այդ կռո ընկույզը»: Դրա համար ընդամենը կոտրիչ է պետք, որ հաստ կեղևը բանա, որպեսզի Արփինեն ասեղով փորփրի: Իսկ այդ «կոտրիչը նա է», ով կարողացել է կոտրել բազմաթիվ կարծրատիպեր ու հենց Արփինեին նշանակել Արդարադատության նախարար:



Օսիկյանի հարցը լուծելու է ա՛յդ «կոտրիչը», Արփինեն ընդամենը զբաղվելու է «կոտրած ընկույզը կեղևահանելու» գործընթացով, մանավանդ որ Սահմանադրական Ամանորը մոտենում է:



Հենց աշխարհի ծնունդից սկսած կինը եղավ այն մատնիչն ու միակ մեղավորը, ով մարդուն բաժանեց Աստծուց: Անգամ Աստված, որ վեհ է ու մեծավոր, ծնկեց իր փառահեղ եսի առաջ, որովհետև ստեղծել էր կնոջը և դարձել նրա դավադրության զոհը: Կինը՝ Եվան, ով իր անհնազանդության և խոհեմության պատճառով հաղթեց Աստծուն և ստորացրեց տղամարդուն՝ զրկեց իրեն ու Ադամին դրախտի բարիքներից: Եվ դեռ այն ժամանակներից ի վեր պատմությունը ընթանում է նույն սցենարով: Թումանյանը դիպուկ է ասել՝ «Ինչը՞ կհաղթի կյանքում հերոսին, թե չլինեն կինն ու գինին»:



Հասմիկ Բաբաջանյան