Ցանկացած տեղ՝ կլինի դա ընդդիմադիր հայացք ունեցող, թե համախոհ, կարելի է մարդկանց հետ մարդավարի խոսել

Ցանկացած տեղ՝ կլինի դա ընդդիմադիր հայացք ունեցող, թե համախոհ, կարելի է մարդկանց հետ մարդավարի խոսել

Թալինի շրջանից մեծամասնականով ընտրված ՀՀԿական պատգամավոր Մնացական Մնացականյանն ամեն օր է մասնակցություն ունենում «այո»-ի քարոզարշավին՝ որպես մեծամասնական պատգամավոր։



«Իսկ եթե պաշտոնական ինչ-որ գրաֆիկներ կսահմանվեն, մարզային այցելություններ և այլն, բանականաբար կմասնակցեմ»,-Hraparak.am-ի հետ զրույցում այսօր ասաց նա։



-Իսկ ինչպե՞ս եք տանում այս քարոզչությունը Ձեր տարածքում։



-Քարոզչությունը... մարդկանց պետք է բացատրել, թե ինչի համար է փոխվում Սահմանադրությունն ընդհանրապես։ Շատ մարդիկ կան՝ չեն պատկերացնում, ասենք լսռլ են, որ ինչ-որ ասում են՝ պետք ա չփոխել ու վերջ, այսինքն մեզ ոչ մի բան չի տալու, բայց եթե մանրամասներով մարդկանց հետ կարողանում ես կիսվել, բացատրել ինչ-որ չափով, որ իրենք պատկերացնեն՝ ինչի մասին է խոսքը...



-Նկատի ունեմ՝ ի՞նչ պարբերականությամբ եք հանդիպումազգաբնակչության հետ, ի՞նչ ռեժիմով և փևաչափով։



-Դե, մեզ մոտ ես Թալինում եմ ապրում, գնում-գալիս եմ, միայն նիստի օրերին եմ էստեղ մնում, և հիմնականում մարդկանց հետ շփումների ընթացքում, մինչև քարոզարշավի պաշտոնական օրը նշանակելն էլ շատ են քննարկումներ եղել ժողովրդի հետ, թե ինչ ա կատարվելու, ինչիւ համար ա։



-Իսկ կուսակցությունից որևէ պլան կամ թիվ կա՞ դրված, որ ամեն մեկդ պետք է այսքան տոկոս ապահովեք, որ լավ լինի։



-Ուրեմն նման կարգի բաներ հաստատ չկա կուսակցությունից, ու չեմ էլ կարծում, որ դրա կարիքը կա՝ ինչ-որ ապահովելու, և, ընդհակառակը, ժողովուրդը, իմ կարծիքով, պետք ա գնա իրա «այո»-ն կամ «ոչ»-ը ասի։



-Բայց դա քարոզչական առումով նորմալ երևույթ է, որ ամեն մեկդ ձեր տարածքում լավ աշխատեք։



-Այսինքն՝ լավ աշխատելը ես հասկանում եմ, որ բնական է՝ ինչքան շատ լինի «այո»-ն, դա բոլորիս համար է լավ, երկրի համար է լավ, ես էդպես եմ հասկանում։ Բայց, ամեն դեպքում, եթե մարդիկ էլ կան, որ չեն ուզում հասկանալ, դրանց հետ էլ աշխատելն արդեն անիմաստ ա, որովհետև իրանք մտածված, ասենք, հակաքարոզչություն են տանում կամ լսում են ու ասում են՝ չէ։ Էդ ձևի մարդիկ էլ կան։



-Հիմա եթե քիչ լինի «այո»-ի տոկոսը ձեր տարածքում, հետո Ձեզ վրա, այսպես ասած, «չեպե» չի՞ լինի, որ լավ չաշխատեցիք։



-Ես չեմ կարծում, որ նման խդիրներ կլինեն։ Ամեն դեպքում՝ սպասենք, տեսնենք՝ ինչպիսի արդյունք կլինի։ Չհասնենք է Կիկոսի տարբերակին, որ սենց կլինի, նենց կլինի... ես համոզված եմ, որ նորմալ ա լինելու։



-Ի վերջո, կուսակցությունից արդեն հստակ հանձնարարականներ եղե՞լ են, թե ով ինչով պետք է զբաղվի։



-Կուսակցությունում նոր է ձևավորվել շտաբը, գիտեք, առաջին նիստը նոր է կայացել, նշանակվել են տեղակալներ, կոնկրետ պատգամավորների հետ աշխատանքը ես, ինչքան գիտե, Վահրամ Բաղդասարյանն է տեղակալներից մեկը, ինքն է կոորդինացնելո, հիմա կոնկրետ, եթե կորոշվի, որ բաից մեր տարածքներից ուրիշ մարզեր էլ ա պետք այցելություններ և այլն, ես խնդիր չունեմ։ Կոնկրետ էս պահի դրությամբ որոշում չկա, բայց համոզված եմ, որ ինչ-որ նիստ կլինի, բնական ա, եթե ինչ-որ գործ ես նախաձեռնում, պետք ա կանոնագարվի դա։ Այսինքն՝ ժողովրդի հետ հանդիպելու, կիսվելու հարցում ես նման խնդիր չունեմ, ցանկացած տեղ՝ կլինի դա ընդդիմադիր հայացք ունեցող, թե համախող, կարելի է մարդկանց հետ մարդավարի խոսել։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ