Դոնալդ Թրամփն այլևս ամենահանրահայտ հանրապետական թեկնածուն չէ

Դոնալդ Թրամփն այլևս ամենահանրահայտ հանրապետական թեկնածուն չէ

The New York Times և CBS News-ի կողմից անցկացված հասարակական հարցման արդյունքները ցույց են տվել, որ մագնատ Դոնալդ Թրամփի վարկանիշը նվազել է, և նա հանրապետական թեկնածուների շարքում հանրահայտույթան ցուցանիշով արդեն զբաղեցնում է երկրորդ տեղը: Այդ մասին հաղորդում է «lenta.ru»-ն:
Այսպիսով, սոցիոլոգների հրապարակած տվյալների համաձայն, երկար ժամանակ ամենահանրահայտ հանրապետական թեկնածու համարվող Թարմփն իր առաջատարի տեղը զիջել է նյարդավիրաբույժ Բեն Կառսոնին, ում օգտին հավանություն է տվել հարցվածների 26 տոկոսը,մինչդեռ Թրամփի օգտին հավանություն տվողները կազմելեն 22 տոկոս:
Այս երկու քաղաքական գործիչները ընդգծվածձևով առանձնացել են թեկնածուներից: Այսպես, նրանց գլխավոր մրցակիցներից մեկը՝ սենատոր մարկո Ռուբին ստացել է 8 տոկոսի հավանությունը, իսկ Hewlett-Packard-ի նախկին ղեկավար Կառլի Ֆիորինան և նախկին նահանգապետ Ջեբ Բուշը 7-ական տոկոս:
Հարցվածների միայն 28 տոկոսն է խոստովանել, որ անվերապահորեն կողմնորոշվել է առավել հավանական թեկնածուի հարցում, մնացածները դեռևս ֆավորիտներ չունեն: Ընդ որում, Թրամփի կողմնակիցների մեծ մասից ավելին նշել է, որ իր կարծիքը չի փոխի ոչ մի դեպքում: