Մոլորակի վրա կլիմայի գլոբալ փոփոխությունը կարող է հանգեցնել հակամարտությունների աճին. Քերի

Մոլորակի վրա կլիմայի գլոբալ փոփոխությունը կարող է հանգեցնել հակամարտությունների աճին. Քերի

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, երկրի Նորֆոլք քաղաքում ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ մոլորակի վրա կլիմայի գլոբալ փոփոխությունը կարող է հանգեցնել միջազգային անկայունության ուժգնացմանն ու ռազմական հակամարտությունների քանակական աճին: Այդ մասին հաղորդում է «lenta.ru»-ն:
«Կլիմայի փոփոխությունը կարող է հանգեցնել պաշարների համար պայքարի ընդլայնմանը, անկայունության և հակամարտությունների վտանգին: Այօրվա աշխարհը չափից դուրս փոխկապակցված է տնտեսական, տեխնոլոգիական, ռազմական տեսանկյուններից: Նրա խոսքերով` աշխարհի ցանկացած կետում անկայունությունը կարող է արտացոլվել որտեղ պատահի, և սահմաններն արդեն ի վիճակի չեն դրան խանգարել»,- հայտարարել է նա:
Որպես իր ասածի վառ օրինակ` Քերին բերել է սիրիացի փախստականների հետ կապված դրությունը: