Երբ ընդունակ չես որևէ բան լավ անել

Երբ ընդունակ չես որևէ բան լավ անել

Երեւանի մամուլի ակումբում «Հանրաքվեի լուսաբանումը Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ Եվրոպայի խորհրդի փորձագետ Լորան Ռուին նախ զարմացել է, որ Հանրային հեռուստատսությունը կարող է քարոզարշավի ժամանակ հստակ քարոզչություն պարունակող հաղորդում հեռարձակել, ապա՝ ավելի զարմացել, երբ իմացել է, որ նման հաղորդումը վարում է իշխող կուսակցության փոխնախագահ և նախարար Արմեն Աշոտյանը: Լո՞ւրջ եք ասում, որ նման բան կա՝ իր լսածին չի հավատացել Լորան Ռուին: Փորձագետը նույնիսկ մտահոգվել է, իսկ դա նշանակում է, որ նրա մտահոգությունը մի տեղ դուրս կգա Հայաստանի դեմ:



Փաստորեն Աշոտյանի հեռուստատեսային կարիերայի գլխին, հենց այդ կարիերայի արշալույսին, քար ընկավ, և շարունակելը, այն էլ նույն ոգով, կարող է վատ վերջանալ ոչ միայն շոումեն Աշոտյանի, այլև Հանրայինի ղեկավարության, ՀՀԿ-ի և առհասարակ Հայաստանի համար:



Որ հայրենասիրությունը խոդի գցենք, կարելի է այդ եվրոպացուն որոշ բաներ ասել, օրինակ՝ քո ի՞նչ գործն է, այ Ռուի, թե ինչ է անում մեր Աշոտյանը, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ այդ եվրոպացիները հենց Աշոտյանի ու նրա կուսակցության շնորհիվ են այսպես ինքնահաստատվել Հայաստանում, հետևաբար նաև Աշոտյանն է առաջին հաշվետուն: Թող գնա, ուրեմն, ու ինքն էլ տակից դուրս գա, ինչպես ասում են:



Տակից դուրս գալը պետք է որ Աշոտյանի համար խնդիր չլինի: ՀԱԿ-ի տակից ի՞նչպես դուրս եկավ: Նրա ցինիկությունը սահման չի ճանաչում: Շնորհակալություն էր հայտնում ՀԱԿ-ին՝ իր հաղորդումը գովազդելու համար: Թող հիմա էլ Լորան Ռուիին շնորհակալություն հայտնի «Եռանկյունին» եվրագովազդելու համար:



Слабо?



Էդիկ Անդրեասյան