Փարաքյարը փակենք, որ ԻՊ-ը չգա…

Փարաքյարը փակենք, որ ԻՊ-ը չգա…

Արամ Կարապետյանի հետ մի ժամանակ Փարաքյարն էինք փակում ու «եղնիկի» տեղ «նախագահի որս անում», բայց պատմությունը ցույց տվեց, որ «եղնիկը» արագավարժ ու ճկուն ոտքեր ունի, շրջանցեց Փարաքյարը ու համարյա ամեն օր «անտառ է դուրս գալիս որսի»: Ու մեկ էլ մի «անկարևոր» բան պարզվեց, որ եղնիկի էինք ման գալիս…



Հիմա էլ ասում է, որ մեզ խելոք պահենք, «մտնենք թախտի տակը, ձեն չհանենք»: ԻՊ-ը կատաղել է.



«Ֆրանսիայի ահաբեկչությունը շատ խորը ու լուրջ բան է, ավելի լուրջ, քան ԻՊ-ի դեմ պայքարը, քան արաբական գարունը, սա քաոս է, ու դեռ կտեսնենք, թե քաոսը ինչքան է առաջ գնալու» /Հայելի.am/:



Նախ զարմանալի է, որ Հայաստանին այդքան մեծ դերակատարություն է տալիս, ինչպես, ասենք, Ֆրանսիային, Անգլիային, Ռուսաստանին, այս պարագայում չեմ հասկանում այսքան մեծ դերակատարություն տալու իմաստը… Մյուս կողմից էլ Հայաստանին «հասկացնում է», որ ձեն- ձուն չհանի.



«Եթե անմիտ հայտարարություններ և գործողություններ չլինեն՝ չեմ կարծում, որ Հայաստանին վտանգ սպառնա»:



ՀԳ Իսկ Փարաքյարը փակելու հայտարարությունների ժամանակ ինչու՞ նույն զգուշության կոչը չարեց ժողովրդին:



Անկեղծ ասած, ես, սպասում էի, որ Արամ Կարապետյանը կասի՝ Փարաքյարը փակենք, որ ԻՊ-ը չգա…



Հասմիկ Բաբաջանյան