Ասադը իր պաշտոնից հեռանալը կապում է «Իսլամական պետության» դեմ հաղթանակի հետ

Ասադը իր պաշտոնից հեռանալը կապում է «Իսլամական պետության» դեմ հաղթանակի հետ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը իտալական RAI հեռուստաընկերութնաը տված հարցազրույցում հայտարարել է իր պաշտոնանկության հնարավորության մասին՝ մինչև «Իսլամական պետության» դեմ հաղթանակը: Այս մասին հաղորդում է «lenta.ru»-ն:



«Քաղաքական անցման իրականացման գրաֆիկը պետք է աշխատի ահաբեկչության դեմ հաղթանակից հետո: Անհնար է արդյունքներ ստանալ քաղաքական պլանում այնքան ժամանակ, քանի դեռ ահաբեկիչները վերահսկումեն Սիրիայի տարածքի զգալի մասերը», - ասել է Ասադը:
Ահաբեկիչների դեմ հաղթանակի դեպքում անցումային շրջանի տևողությունը Ասադը գնահատել է 1,5-2 տարի: