ԱԺ նախագահը միլիարդը փող չի հաշվում

ԱԺ նախագահը միլիարդը փող չի հաշվում

Զուր խոսք չի. «Կուշտը սովածին մանր է բրդում»: Մեր պաշտոնյաներն այնքա՜ն են կշտացել, հարստացել, որ միլիարդներին ասում են՝ խղճուկ գումար: Ու զարմանում են, երբ մարդ նման մանր գումարի մասին է խոսում:



Մոռացել են, որ սովահար լինող մարդու մոտ ասել՝ մի ափսե ճա՜շն ինչ է, որ քեզ կոտորում ես, նույնն է, թե մարդուն «մահու բերան տաս»: Բայց դե, ասում են, ի՞նչ կարող ես անել:



Գալուստ Սահակյանին լսենք.



«Էն որ ասում են հազար մեքենաներ եւ այլն, այդ բոլորի պահպանումը ծախսերով-բաներով պետության վրա մի խղճուկ գումար է՝ մեկ միլիարդ դրամ»:



Այլ բան է, թե թիվն ինչքանով է ճիշտ հրապարակվում, այլ բան, որ միլիարդը մեր պաշտոնյայի համար խղճուկ գումար է:



...Իսկ երեկ, հենց աչքիս առաջ, վաճառողը քաղաքացուց 10 դրամը չէր վերցնում, ասելով՝ սև է, չգիտեմ թե ինչ է:



Քաղաքացին էլ մնացել էր շվարած:



Միլիարդը խղճուկ գումար է: Կարելի է ասել՝ փող չի:



Հասմիկ Բաբաջանյան