Օբաման ամեն կերպ պայքարում է հակամիգրացիոն քայլերի դեմ

Օբաման ամեն կերպ պայքարում է հակամիգրացիոն քայլերի դեմ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ պատրաստվում է վետո դնել Հանրապետական կուսակցության՝ ներգաղթյաներ չընդունելու առաջարկի վրա: Այս մասին հաղորդում է TASS-ը՝ հղում անելով Reuters-ին:



Սպիտակ տանը վստահ են, որ օրենքը սահմանում է «անպիտան և ոչ պրակտիկ պահանջներ, որոնք խոչընդոտում են աշխարհում ամենախոցելի մարդկանցից ոմանց օգնություն ցուցաբերելու ջանքերին, իսկ պահանջներն էլ չեն ավելացնի ամերիկացի ժողովրդի համար անվտանգության միջոցառումները »:
Ազգային անվտանգության և հակաահաբեկչության հարցերով նախագահի խորհրդական Լիզա Մոնակոն ընդգծել է, որ կառավարությունը փախստականների լուրջ ստուգումներ է անցկացնում՝ 20 հազար դիմումից մի քանի տարվա ընթացքում ընդունելով 2 հազարից քիչ մարդու: