Էրդողանը, կարծես թե, փորձում է Նազարբաևին որպես միջնորդ օգտագործել

Էրդողանը, կարծես թե, փորձում է Նազարբաևին որպես միջնորդ օգտագործել

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Էրդողանը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ հեռախոսազրույցի ժամանակ հաստատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու իր պատրաստակամությունը: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն՝ հղում անելով Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքին:



Երկու երկրների ղեկավարները զրուցել են երկկողմ հարաբերությունների ներկա վիճակի և հեռանկաների, ինչպես նաև այս օրերին խիստ արդիական միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ, մասնավորապես՝ Սիրիայում իրավիճակի և ռուսաստանյան Су-24М ինքնաթիռի հետ տեղի ունեցած միջադեպի: Ղազախստանի նախագահը հույս է հայտնել, որ Անկարան ու Մոսկվան միջոցներ կձեռնարկեն իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ: