Ի՞նչ դիտել այսօր

Ի՞նչ դիտել այսօր

«Թեմա» (ԽՍՀՄ, 1979)
Սա խորհրդային այն ֆիլմերի շարքից է, որ «այնքան էլ դուր չէր եկել» կոմունիստական գրախոսությանը, և որպես արդյունք` երկար տարիներ հայտնվել «դարակների վրա», իսկ մեզ, բնականաբար, հասել միայն «պերեստրոյկայի» շնորհիվ` 1980-ականների վերջերին: Տաղանդավոր Գլեբ Պանֆիլովի` «կոտրված», հոգեբանական փակուղում հայտնված, կյանքում իրենց տեղը չգտած մարդկանց մասին պատմող (իսկ նման թեմատիկան չէր կարող խրախուսվել խորհրդային «լավատեսական» քարոզչության կողմից) այս կամերային, չափից ավելի անկեղծ ու անողոք ֆիլմում փայլում են Միխայիլ Ուլյանովը, Ստանիսլավ Լյուբշինն ու Իննա Չուրիկովան: Սրանից էլ ավելի «աստղաբո՞ւյր»:



https://vkino.net/video/1001-film-tema-1979.html
http://www.ivi.ru/watch/53382