Լարված իրավիճակ՝ Ազատության հրապարակում (ուղիղ միացում)

Լարված իրավիճակ՝ Ազատության հրապարակում (ուղիղ միացում)

Ազատության հրապարակում Ժիրայր Սեֆիլյանի ելույթի ավարտին հրմշտոց սկսվեց ոստիկանության և ցուցարարների միջև: Ժիրայր Սեֆիլյանի հրահանգին՝ մինչև երթը սկսելը առաջին վրանը տեղադրել, ավելի օպերատիվ արձագանքեց ոստիկանությունը՝ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ և անմիջապես առգրավեց չտեղադրված վրանը;



Միջամտության փորձ կատարեց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ամոթանքներ տալով ոստիկանությանը; Ոստիկանությունը պատասխանեց նույն ոգևորությամբ՝ ամոթը ձեզ:



Հարթակից մի պահ հնչած երաժշտությունը չհանդարտեցրեց իրավիճակը: Ոստիկանության ներկայացուցիչները չեն պատրաստվում զիջել:



Բարեբախտաբար, բախումը տևական չեղավ: 



Ազատության հրապարակից մեկնարկում է «Նոր Հայաստան» միավորման երթը:



Ոստիկանության պահանջներին՝ հայտարարել երթուղին, «Նոր Հայաստանի» ղեկավարները հրաժարվում են պատասխանել: