«Նոր Հայաստանի» երթը շարունակվում է, փոքրիկ կանգառ ԿԸՀ շեմքի մոտ

«Նոր Հայաստանի» երթը շարունակվում է, փոքրիկ կանգառ ԿԸՀ շեմքի մոտ

«Նոր Հայաստանի» երթի կազմակերպիչները, տեսնելով, որ Բաղրամյան փողոցը փակ է ոստիկանության շղթայով, փոխերին երթի ուղղությունը դեպի ԿԸՀ շենք, որտեղ կարճատև հավաքից և ելույթներից հետո կրկին քայլեցին դեպի Ազատության հրապարակ:



ԿԸՀ շենքի մոտ հուզված ելույթ ունեցավ «Ժառանգություն« խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ մի շարք լրատվամիջոցների հետ ասուլիսում հնչեցրած մտքերին, նրան մեղադրեց հայ ժողովրդի հանդեպ նույնն անելու մեջ, ինչ արել են թուրքերն ու ադրբեջանցիները:



Վաղը լռության օր է, և մենք լռության երթ ենք անցկացնելու, ԿԸՀ շենքի մոտ հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանը և հայտարարեց երթի հետագա երթուղին՝ դեպի Ազատության հրապարակ:

«Մահ ռեժիմին», «Մենք ենք տերը մեր երկրի» ,Սերժիկ հեռացիր» վանկարկումներով երթը շարժվում է դեպի Ազատության հրապարակ: