Աղետի գոտին՝ «ոչ»-ի գոտի

Աղետի գոտին՝ «ոչ»-ի գոտի

27 տարին հավերժի ճանապարհը բռնած անմեղ զոհերի համար ընդամենը մի ակնթարթ է, այլ է ժամանակի ընկալումը մեզ՝ աղետը ապրածներիս համար. 27 տարին բոլորովին այլ է թե ռեժիմի, թե ռեժիմի դեմ պայքարող ուժերի համար:



Մենք ոչ մեկի խրախուսանքի, գովեստի և այլ ոգևորիչ տարբերանշանների կարիքը չունենք, նամանավանդ, եթե դրանք արվում են քաղաքական դիվիդենտներ կորզելու նպատակով: Մեզ համար ամենածանր օրերից մեկի՝ դեկտեմբերի 7-ին մեր կողքին անկեղծ կարեկիցներ ունենալու կարիքը ունենք:



Իշխանությունները վերջին երկու տարիներին այլևս հարկ չեն էլ համարում դեկտեմբերի 7-ին իրենց հերթական ծաղկեպսակը դնել կամ Գյումրի այցելել: Անբարո պահվածքը հասել է այնտեղ, որ ռեժիմը իր վերարտադրությունը փորձում է իրականացնել դեկտեմբերի 6-ը համարելով նախատոնական օր, իսկ դեկտեմբերի 7-ը՝ «հաղթանակի և ուրախության»: Սրանց պահվածքը մեզ համար այնքան էլ անակնկալ չէ, և մեզ չի հետաքրքրում «սահմանադրություն» կոչվածի ոչ «այբ»-ը, ոչ «բեն»-ը: Ոչ-ը այս պահին մեզ համար նաև քաղաքական կատեգորիա չէ. մեր ոչ-ը սովորական ապտակ է պատեհապաշտներին , մեր ապրած ողբերգությունը կապիտալ դարձնողներին, գողերին, ավազակներին, աշխարհի բերած օգնությունը լափողներին:



Ի՞նչ էր ակնկալում Գյումրին «ՈՉ»-ի ճակատից, «ՆորՀայաստան»-ից և մյուսներից. դեկտեմբերի 3-ի հանրահավաքի ժամանակ մենք՝ գյումրեցիներս, որ մեծ դժվարությամբ հասել էինք մայրաքաղաք, ակնկալում էինք, որկամ ՀԱԿ-ից կամ ՀԺԿ-ից, որ կամ ԺիրայրՍեֆիլյանը, կամ ՐաֆֆիՀովհաննիսյանը, մեկնումեկը կհայտարարեին, որ դեկտեմբերի 7-ի երեկոյան Ազատության հրապարակում հավաքվելուց առաջ՝ առավոտյան կմեկնեն Գյումրի քաղաքացիական անհնազանդության երթով կշարժվեն դեպի առաջին, երկրորդ և Շիրակ գերեզմանատներ՝ երթը նվիրելով տարերային աղետի զոհերին, որն այնքան էլ տարերային չէր լինի…



Հասմիկ Մելքոնյան,



Գյումրի