Ֆրանսիական «Շառլ դե Գոլ» ավիակիրը ուղևորվում է Պարսից ծոց

Ֆրանսիական «Շառլ դե Գոլ» ավիակիրը ուղևորվում է Պարսից ծոց

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Ֆրանսիական «Շառլ դե Գոլ» ավիակիրը, որը ներկայումս Սիրիայի ափերի մոտ է, մի քանի օրից կվերատեղակայվի Պարսից ծոցում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով France-Presse-ին։
Մինչ իր գտնվելու վայրը փոխելը, ավիակիրը կշարունակի մասնակցությունը հատուկ գործողությանը՝ իրականացնելով ռազմական թռիչքներ։
Ավիակիրը Միջերկրական ծովի արևելյան ափ էր հասել նոյեմբերի 22-ի գիշերը։ Դրա կազմում են կործանիչներ, արդիականացված կործանիչ-ռմբակոծիչներ, «թռչող ռադարներ», և տարբեր մակնիշի ռազմական ուղղաթիռներ:
Միջերկրական ծով ժամանելով՝ ավիակիրը համակարգել է գործողությունները տարածաշրջանում գտնվող ռուսական ռազմածովային նավատորմի նավերի հետ: