Դիտորդական առաքելությամբ Հայաստան ժամանած ԵԽԽՎ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել խորհրդարանում

Դիտորդական առաքելությամբ Հայաստան ժամանած ԵԽԽՎ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել խորհրդարանում

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հերմինե Նաղդալյանը, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը եւ ՀՀԿ խմբակցության անդամ Կորյուն Նահապետյանը դեկտեմբերի 5-ին հանդիպել են ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն դիտարկելու նպատակով Հայաստան ժամանած ԵԽԽՎ պատվիրակության հետ, որը գլխավորում է Շվեյցարիայի ներկայացուցիչ Անդրեաս Գրոսը: Այնուհետեւ պատվիրակության անդամների հետ հանդիպել է նաեւ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:



Հանդիպումների ընթացքում քննարկվել են դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին առնչվող հարցեր: Ներկայացվել է հանրաքվեի նախապատրաստման գործընթացը, անդրադարձ է կատարվել քարոզարշավի ընթացքում հանրության համար սահմանադրական բարեփոխումների բովանդակությանը ծանոթանալու բավարար հնարավորությունների ընձեռնմանը: Կարեւորվել է հանրաքվեի արդար, թափանցիկ եւ ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացումը եւ այդ հարցում առանձնակի արժեւորվել դիտորդական առաքելությունների դերը: