Գալուստ Սահակյանը եկել էր քվեարկության կնոջ ու թոռան հետ

Գալուստ Սահակյանը եկել էր քվեարկության կնոջ ու թոռան հետ

Գալուստ Սահակյանը քիչ առաջ Երեւանի N131 դպրոցում կատարեց իր քաղաքացիական պարտքը: Hraparak.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նա քվեարկության էր եկել կնոջ ու թոռան հետ:



Այս տեղամասում եւս որեւէ ակտիվություն չի նկատվում: Մարդիկ անտեղյակ են ընտրություններից, օրինակ՝ մի կին մոտեցել է Hraparak.am-ի թղթակցին, հետաքրքրվել, թե ինչ է կատարվում, այդ ում են ընտրում։ Այնուհետեւ տեղեկանալով, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է, մտել է քվեարկության: 



Ընտրատեղամաս այցելած տարեց կնոջ ՝ժենյա Բաղդասարյանի, գրանցման հետ կապված էլ անճշտություն է եղել, վերջինս պարզաբանել է, որ պարտքեր է ունեցել, զրկվել է բնակարանից, հարևանուհին էլ իր տան վրա է գրանցել։ 



Մանրամասները՝ առաջիկայում