Ինչ դիտել այսօր

Ինչ դիտել այսօր

«Սիրունիկներ» ( բնօրինակում՝ «poupées russes», Ֆրանսիա, 2004 թ,)



Ֆրանսիացի երիտասարդ կինոռեժիսոր Սեդրիկ Կլապիշը գրեթե մշտապես հավատարիմ է իր ոճին՝ թեթև բայց ոչ էժանագին, լուրջ, բայց և հումորով, միշտ հաճելի ու մի շնչով դիտվող ֆիլմեր: Նրա թե՛ «Իսպանուհին», թե՝ դրա «ինքնառիմեյքը» հանդիսացող «Սիրունիկները», թե «Փարիզը», և թե «Սիրունիկների» տրամաբանական շարունակություն «Չինական գլուխկոտրուկը» ասվածի վառ ապացույցներն են:



Սակայն միևնույնն է՝ «Սիրունիկները» մյուս բոլորից առանձնանում է՝ այստեղ մի անսովոր ձևի շատ են թե ռոմանտիկ իրավիճակները, թե սուր երկխոսությունները և թե ռեժիսորին բնորոշ անսպառ կենցաղային հումորը:



Ֆիլմը մի կողմից շատ դրական, թեթև հետք է թողնում ներսդ, մյուս կողմից իր հոգեբանական խորքայնությամբ երկար մտորելու տեղ է թողնում:



Մի խոսքով, լարված աշխատանքային օրից ու «տեսար, էլի ինչ բերին գլխներիս» թեմայով փողոցային զրույցներից հետո, իսկն է այս ֆիլմը դիտելը:



http://tfilm.me/18504-krasotki.html



http://hdrezka.me/films/drama/1577-krasotki.html