Վերա Վանգի հարսանեկան զգեստների գարուն-ամառ 2016 ապշեցնող հավաքածուն

Վերա Վանգի հարսանեկան զգեստների գարուն-ամառ 2016 ապշեցնող հավաքածուն

Վերա Վանգը դիզայներ է, որը ունակ է անվերջորեն զարմացել, և նրա վերջին հավաքածուն դրա վառ ապացույցն էր: Հարսանեկան զգեստների ընդունված դասական նորաձևությունից շեղվելով՝ Վերա Վանգը իրապես ստեղծում է եզակի զգեստների շարք: 



Գարուն-ամառ 2016 հավաքածուն արտացոլում է վերջին տենդենցների բոլոր կանոնները, բայց դրանց մատուցումը առավել քան շշմեցուցիչ է մյուս դասական բրենդների համեմատ:
Վերա Վանգի նոր հավաքածուի զգեստները շատ նուրբ են և միաժամանակ շոկային: Հարսնացուն այս զգեստներով համարյա անամոթության աստիճան զգայական է, մի փոքր միամիտ է, գրեթե մերկ է, այնուամենայնիվ պարուրված է նրբագույն կտորի և ժանյակի մետրերով, անդիմադրելի սեքսուալ է, միաժամանակ զարմանալիորեն անմեղ:



Վերա Վանգի գարուն-ամառ 2016 հավաքածուն հեղափոխություն էր հարսանեկան նորաձևության մեջ:



Գույն



Սպիտակը միանշանակ գերակշռում է: Կաթնագույն և դեղնագույն երանգները միանշանակ մերջվել են: Սպիտակին համադրվել է սևը։ Նրանով են ներկվել կրծկալի վրա նուրբ ժանյակե ներդիրները և կոնքն ընդգծող ատլասե ժապավենը: Իսկ եթե զգեստը չի պարունակում այս տարրերից որևէ, մեկը Վերա Վանգը առաջարկում է նոր ոճ հաղորդել սպիտակ զգեստին՝ տակից կրելով սև ներքնազգեստ կամ կիսագուլպաներ: Վերա Վանգը համարձակորեն հակադրում է սևը սպիտակի հետ:



Կտրվածքը



Դիզայները խոստովանում է, որ հավաքածուն ստեղծելիս ոգեշնչվել է Իսպանիայի մշակույթով: Եվ իսկապես, կերպարները աղոտ կերպում հիշեցնում են ֆլամենկո պարողների հագուստը:
Եվս մեկ անսովոր տենդենց հարսանեկան նորաձևության համար — Crop top. Վերա Վանգը իր հավաքածույում առաջարկում է հարսանեկան զգեստի նոր մոդել՝ առանձնացված կարճ տոպ և փարթամորեն թափվող կիսաշրջազգեստ / Crop top/:



 



Առավելագույնս բաց լանջաբացվածք, մերկ ձեռքեր և մեջք: Վերա Վանգի գարուն-ամառ 2016 հավաքածուն ավելորդ է համեստ որակելը, բայց նրանց համար ովքեր ավելի պահպանողական են, հավաքածուն առաջարկում է մոդելներ, որոնք ժանյակներով քողարկում են ուսերն ու կուրծքը:
Այս սեզոնի վառ տենդենցը, որը պահպանվում է 100%-ով՝ ամբողջությամբ կիպ հարսանեկան զգեստն է։



Հարսանեկան նորաձևության կարևոր տրենդներից է՝ անսովոր թևերի ձևվածքը:
Զգեստների համար միանշանակ նախընտրելի է նուրբ, եթերային կտորները,ժանյակն ու տյուլը:



Միևնույն է, անգամ այդքան թափացիկ մերկության մեջ, Վերա Վանգի գարուն-ամառ 2016 հավաքածուն հարսացուին պարուրում է անմեղության շղարշով:



 




Նյութի աղբյուրը՝ Dress-Trends.com