Հայաստանն ու Ռուսաստանն ընդհանուր ՀՕՊ համակարգ ունենալու մասին համաձայնագիր են ստորագրել

Հայաստանն ու Ռուսաստանն ընդհանուր ՀՕՊ համակարգ ունենալու մասին համաձայնագիր են ստորագրել

Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Սեյրան Օհանյանը Մոսկվայում Կովկասյան տարածաշրջանում միացյալ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգի ստեղծման վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել, տեղեկացնում է Интерфакс գործակալությունը:

Փաստաթուղթը ստորագրվել է նախարարների երկկողմ հանդիպումից հետո: Նրանք նաև ստորագրել են երկու նախարարությունների միջև համագործակցության պլանը։