Սիրիայի հարցով հաջորդ բանակցությունները կանցկացվեն հունվարի 22-ին, Ժնևում

Սիրիայի հարցով հաջորդ բանակցությունները կանցկացվեն հունվարի 22-ին, Ժնևում

Սիրիայի հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիայի ղեկավարության անդամ Ջորջ Սաբրան հայտնել է, որ ՄԱԿ-ի հովանու ներքո Սիրիայում իրադրության կարգավորմանն ուղղված բանակցությունները կանցկացվեն հունվարի 22-ին Ժնևում։ Այս մասին հաղորդում է ria.ru-ն։



Ավելի վաղ բանակցությունների երրորդ փուլի ընթացքում Սիրիայի հարցով բանակցություններին մասնակցող երկրների արտգործնախարարները Նյու Յորքում համաձայնեցրել էին բանաձևի նախագիծ, որն ամրապնդել է նոյեմբերի 14-ին Վիեննայում սիրիական կարգավորման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները։



Հիշեցնենք, որ ՄԱԿ ԱԽ-ն ընդունել էր բանաձև, համաձայն որի՝ 6-ամսյա ժամկետում պետք է սահմանվի նոր Սահմանադրության նախագծի մշակման գրաֆիկ և ընթացակարգ, իսկ 18 ամսվա ընթացքում պետք է անցկացեն ազատ և արդար ընտրություններ: