Ղրղզստանի նախագահը կոչ է արել Թուրքիային ներողություն խնդրել Су-24-ի համար

Ղրղզստանի նախագահը կոչ է արել Թուրքիային ներողություն խնդրել Су-24-ի համար

Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում, որպեսզի Անկարան ներողություն խնդրի Մոսկվայից՝ Սիրիայում խփված Су-24 ինքնաթիռի համար: Այդ մասին հաղորդում է «gazeta.ru»-ն:



«Ես կարծում եմ, որ Թուրքիան պետք է ներողություն խնդրի: Իմ գլխավոր սկզբունքն ՝ ամենալավ պատերազմում էլ վեճը ամենավատ խաղաղությունից վատ է: Երբեմն պետք է որոշ բաներ զսպել: Դա թե տնտեսապես, և թե քաղաքականապես ձեռնտու չէ երկու կողմերի համար էլ: Ինքնաթիռը խփելու որոշումը սխալ էր, անգամ եթե այն, ինչպես նրանք ասում են, մտել է Թուրքիայի տարածք 17 վայրկյանով: 17 վայրկյանների ընթացքում չի կարելի հրթիռներով խփել փոխադարձ հարաբերություններին, որոնք ձևավորվել են ավելի քան 20 տարիների ընթացքում», - ասել է նախագահը՝ տարվա ամփոփիչ մամուլի ասուլիսին: