Բունդեսվերը կերկարաձգի իր ռազմական ներկայությունը Աֆղանստանում

Բունդեսվերը կերկարաձգի իր ռազմական ներկայությունը Աֆղանստանում

Գերմանիայի իշխանությունները հայտնել են, որ երկրի զինված ուժերի (բունդեսվերի) ստորաբաժանումները կարող են Աֆղանստանում մնալ նախնական պլանավորվածից մեկ տարի ավելի: Այս մասին հաղորդում է «Korrespondent.net»-ը՝ հղում անելով գերմանական «Spiegel»-ին:
Գերմանիայի իշխանության ներկայացուցիչները համաձայնվել են, որ Աֆղանստանի Մազարի Շարիֆ քաղաքում բունդեսվերի առաքելությունը երկարացվի առնվազն մինչև հաջորդ տարվա վերջ:
Հաղորդվում է, որ բունդեսվերի ստորաբաժանումները կշարունակեն աջակցել երկրի հյուսիսում տեղակայված աղֆանական անվտանգության ուժերին: Սկզբնական պլանի համաձայն` գերմանացի զինվորականները պետք է լքեին Աֆղանստանի հյուսիսը 2016 թվականի սկզբին:
Գերմանիայի իշխանությունների սույն որոշումը կապված է տարածաշրջանում վտանգավոր իրադրության պահպանման հետ: