Փարիզը՝ Երևանում

Փարիզը՝ Երևանում

Մալաթիա-Սեբաստիա համայնքում Սամվել Ալեքսանյանը որոշել է ռեւանշի անցնել: Արդեն մի քանի օր է՝ Աստծուց ու աշխարհից մոռացված թաղամասը, սկսած Եռաբլուրից, շողշողում է տոնական-թանկարժեք լույսերի մեջ` «փարիզյան աուրա» տարածելով շուրջբոլորը. բոլոր ծառերն ու թփերը, «երկինքը» փայլատակում են հեքիաթի գույներով: Թաղում ասում են` Ալեքսանյանը որոշել է, որ իր եղբոր տղայի թաղին Երեւանում հասնող չլինի` առաջիկա ԱԺ ընտրություններին ընդառաջ: «Էդ լույսերի վրա 200 հազար դոլար փող է ծախսել, ափսոս չէ՞, փոխարեն էդքանը բաժաներ մեզ՝ գնայինք «ոչ» ասեինք հանրաքվեին»,- կատակում են Չորրորդ գյուղի բնակիչները, որոնք հանրաքվեի ժամանակ նոր քաղտեխնոլոգիա են կիրառել. փողը վերցրել՝ գնացել դեմ են քվեարկել, չնայած գյուղում տեղի ունեցած մեծ հավաքի ժամանակ խոստացել էին հաստատ «այո» ասել: