ՄԱԿ-ը հանդես կգա միջազգային ահաբեկիչների համար տրիբունալ ստեղծելու նախաձեռնությամբ

ՄԱԿ-ը հանդես կգա միջազգային ահաբեկիչների համար տրիբունալ ստեղծելու նախաձեռնությամբ

Իսպանիայի ԱԳՆ ղեկավար Խոսե Մարգալլան՝ Նյու Յորքում, ՄԱԿ կենտրոնական գրասենյակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այն միտքն է առաջ քաշել, թե իր երկիրը ՄԱԿ-ում հանդես է եկել միջազգային ահաբեկիչների համար տրիբունալ ստեղծելու նախաձեռնությամբ: Այս մասին հաղորդում է «gazeta.ru»-ն:



«Միջազգային ահաբեկիչների համար տրիբունալ ստեղծելու նախաձեռնությունը դնում ենք ՄԱԿ-ում քննարկման: Հիմա 21-րդ դարն է, իսկ աշխարհում մինչև այժմ միջազգային դատարան չկա ահաբեկիչների համար, որոնք կարող են անպատիժ մնալ: Դատական գործընթացները հիմնված կլինեն Հաագայի տրիբունալի իրավաբանական հիմքի վրա: Այդ դատարանը աշխարհի երկրներին կօգնի այն պահերին, երբ նրանք հնարավորություն չունեն օրենքի ողջ խստությամբ պատժելու ահաբեկիչներին»,- ասել է Մարգալլան: