Դամասկոսը նշել է սիրիական ընդդիմության հետ բանակցությունների պայմանները

Դամասկոսը նշել է սիրիական ընդդիմության հետ բանակցությունների պայմանները

Սիրիայի ԱԳՆ ղեկավար Վալիդ Մուալեմը հայտարարել է ,որ պաշտոնական Դամասկոսը պատրաստ է բանակցություններ վարել սիրիական զինված ընդդիմության ներկայացուցիչների հետ: Այդ մասին հաղորդում է lenta.ru-ն՝ հղում անելով BBC News-ին:



«Սիրիան պատրաստ է մասնակցելԺնևւմ կայանալիք միջսիրիական երկխոսությանը առանց որևէ արտերկրյա միջամտության», - հայտարարել է Մուալեմը՝ Պեկինում իր չինացի գործընկեր Վան Իյի հետ հանդիպումից հետո:



Ըստ Մուալեմի, բանակցությունները կօգնեն ձևավորել ժողովրդական միասնության կաավարություն, իսկ մինչև բանակցություններ սկսելը, Դասկոսը կցանկանար ստանալ բոլոր ընդդիմադիր ուժերի ցուցակը և համոզվել, որ դրանցումչեն մասնակցի ահաբեկչական խմբավորումները: